Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը. Աշոտյանը հերքում է Միրզոյանին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ավելի վաղ արված ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշում էր, որ իրենց և Կարեն Կարապետյանի բանակցությունների արդյունքում է Սերժ Սարգսյանը հրաժարական տվել: Գրառումն Աշոտյանը վերնագրել է «Հերթական առասպելը»:
«Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին:
Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին:
Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ:
Կարծում եմ, որ մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ»,- գրել է Աշոտյանը: