Հյուրանոցների տերերը վախենում են «Սուտ Նիկոլ» նախաձեռնության անդամներին վարձույթով տարածք հատկացնել (տեսանյութ)
#SutNikol նախաձեռնության անդամներ Նարեկ Սամսոնյանն ու Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան ուղերձով հայտնել են, որ իրենց կողմից հայտարարաված մրցույթի անցկացման համար տարածք չեն կարողանում գտնել։
Իսկ ավելի կոնկրետ, նրանց դիմած հյուրանոցային համալիրների ղեկավարները հրաժարվում են սրահ տրամադրելուց։ Ավելին՝ նրանք խնդիր ունեն նաև հրատարակչությունների հետ․ վերջիններս տեղեկանալով #SutNikol նախաձեռնության մասին՝ հրաժարվում են պատվեր ընդունել և վախենում են, որ իրենց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։
Նախաձեռնության անդամները եկել են մի եզրահանգման՝ «նոր Հայաստանում» ամեն ինչ հիշեցնում է «հին Հայաստանի» բարքերը։
«Ինչպես այն ժամանակ Կոնգրեսին չէին տրամադրում հարթակներ, այնպես էլ մեզ այսօր մերժում են, և մենք համոզվում ենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում