Իմքայլականները չեն պատկերացնում՝ ինչ է ավագանին․ 24 ժամ աշխատում են Ֆեյսբուքում․ ԲՀԿ անդամ (տեսանյութ)
Դուք ունեք մի ավագանու անդամ, որը նաև պետական պաշտոնյա է և ակտիվ ֆեյսբուքյան գործունեություն է ծավալում, խոսքս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանին է վերաբերում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ավագանու ԲՀԿ խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանը։
Նա կոչ արեց «Իմ քայլի» անդամներին իրենց ավելի կոռեկտ պահեն սոցիալական ցանցերում:
«24 ժամ 7 օր սկզբունքով նրանք աշխատում են Ֆեյսբուքում: Չեմ կարծում, որ նրանց Ֆեյսբուքից են ընտրել: Այդպիսի անդամները չպետք է լինեն ավագանու անդամ, թող գնան ֆեյսբուքում զբաղվեն քաղհասարակության ակտիվ գործունեությամբ: Թող վայր դնեն իրենց մանդատները: Ես չգիտեմ, եթե ֆեյսբուքից են ընտրվել, երևի Ցուկերբեգն էլ ԿԸՀ նախագահն է եղել»,- ասաց նա, որին հաջորդեցին ծափահարություններ դահլիճից:
Մանրամասները՝ տեսանյութում