Քաղաքապետն ակնկալվող դրամական մուտքը 145 մլն-ով նվազեցրել է, որպեսզի թաքցնի բյուջեի թերակատարումը․ Խաժակյան (տեսանյութ)
«Մենք բարձրացնում ենք տուրքերը, որ հավաքագրումը մեծ լինի, բայց թերակատարում ենք բյուջեն»։ Այդ մասին ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա նկատեց, որ եթե հավաքագրման տեմպերն այսպես շարունակվեն, ապա մենք չենք կարող բյուջեն պատշաճ կերպով կատարել։
«Բայց հավաքագրումը մի բան է, քաղաքապետի որոշումը՝ մեկ այլ բան։ Տեսնելով, որ չի կարողանում բյուջեն հավաքագրել և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն պակաս է, քաղաքապետն ամոթալի, կներեք այս բառին համարժեք չգտա, մի ամոթալի որոշում է կայացրել․ նա ակնկալվող դրամական մուտքը 145 մլն-ով նվազեցրել է, որպեսզի թաքցնի թերակատարումը և ասի, թե 100 %-ով բյուջեն կատարվել է»,-ասաց Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում