«6 ամիս անցել է, ու մենք դեռ ձեզնից լսում ենք, թե շուտով կլինի»․ Խաժակյանը՝ Մարությանին (տեսանյութ)
«Մեզ շատ հաճախ ասում են՝ թողեք աշխատեն, խոչընդոտում եք, չեք ուզում, որ այս կամ այն հարցը լուծվի, բայց հիմա 3 հասցե կասեմ, որոնց խնդիրը բարձարձայնել եմ, և տեղաշարժ չի եղել»։ Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Նա նկատեց, որ հարցը վերաբերում է 4-րդ կարգի վթարային շենքերին, որի հետ կապված ակնկալել են քաղաքապետարանի դրական լուծումը, սակայն ոչինչ չի արվել։
«6 ամիս անցել է, մենք սրա հետ կապված ձեզնից լսում ենք, որ շուտով կլինի, համաձայնություն ենք ձեռք բերում, ու ասում եք նաև, թե ոչ բոլոր բնակիչներն են մեր պայմաններին համաձայն։ Բայց ձեզ ո՞վ է ասում, թե բոլոր բնակիչները պետք է ձեր լուծումներին միանգամից համաձայնեին ու այդ մարդկանց կարելի է թողնել փլատակների տակ։ Խոսքը 4-րդ կարգի վթարային շենքերի մասին է, և մենք արդյունք ենք ակնկալում»,-ասաց Խաժակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում