«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի–Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Շրի-Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ընդգծենք, որ երեկ Շրի-Լանկայի ղեկավարները նշել են, որ պայթյունների հետևում կանգնած է տեղի «Տաուխիդ Ջամմաթ» կազմակերպությունը, որոնք կապեր ունեն երկրի սահմաններից դուրս։
Հիշեցնենք, որ Շրի–Լանկայում տեղի է ունեցել 8 պայթյուն, որոնց հետևանքով զոհվել է 321 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 521–ի։