Գարեթ Բեյլը չի մտնում Մադրիդի «Ռեալ»-ի պլանների մեջ
Ինչպես տեղեկանում ենք իսպանական հեղինակավոր Marca պարբերականից, Մադրիդի «Ռեալ»-ը այս ամռանն ամեն գնով կազատվի իր թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլից:
Կայքը նշում է, որ Զիդանը նույնպես ցանկանում է ազատվել Բեյլից, քանի որ նա իրեն չի արդարացնում և փոխարենը ակումբի համար շատ «թանկ է նստում»:
Նշվում է նաև, որ իսպանական ակումբը պատրաստ է անգամ վարձավճարով Բեյլին տալ այլ ակումբի: Ընդգծենք, որ ամառային տանսֆերի ժամանակ իսպանական ակումբը կստանա մոտ 500 միլիոն եվրո, որին կգումարվի նաև այն գումարը, որը կստացվի Գարեթ Բեյլի վաճառքից: