Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը կհեռանա «Արսենալ»-ից
Թեև դեռ չէ բացվել տրանսֆերային պատուհանը, սակայն արդեն հիմա մի շարք սպորտային կայքեր սկսում են վերլուծել ու հասկանալ, թե ամռանն ինչ տեղափոխություններ տեղի կունենան:
Անգլիական սպորտային վերլուծաբանները նշում են, որ ամռանը կա՛մ Մխիթարյանն ինքնակամ կհեռանա ակումբից, եթե ստանա լավ առաջարկ, կա՛մ էլ հայ կիսապաշտպանին թիմը կհորդորի նոր ակումբ փնտրել:
Վերլուծաբանները նշում են, որ Մխիթարյանն ամռանը միանշանակ չի մնա լոնդոնյան թիմում, քանի որ նա անկայուն խաղ է ցուցադրում, և Էմերին նրան չի տեսնում թիմի հիմնական կազմում:
Ընդգծենք, որ Մխիթարյանին գնելու առաջնային հավակնորդն իտալական «Միլան»-ն է: