Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ
Վերջին օրերին ֆրանսիական սպորտային պարբերականները ակտիվորեն գրում են, որ ֆրանսիական ՊՍԺ-ն ամռանը ցանկանում է գնել Մաուրո Իկարդիին:
Արգենտինացի հարձակվողի շուրջ ստեղծված անորոշ դրությունը գրանդ ակումբներին ստիպում է գործի անցնել և Իկարդիի տրանսֆերի համարՄադրիդի «Ռեալ»-ի հետ կպայքարի նաև փարիզյան ակումբը:
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է փոխարինել Էդինսոն Կավանիին, և այս դեպքում Իկարդին իրենց համար հոյակապ տարբերակ է: