Ովքեր կհեռանան ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից կհեռանան մի շարք առաջատար ֆուտբոլիստներ:
Արդեն հիմա կայքերը գրում են, որ կարմիրների ճամբարից կհեռանան Ռոմելու Լուկակուն, ում ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ինտեր»-ը, ինչպես նաև Պոլ Պոգբան և Դավիդ Դե Խեան, որոնց ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Կայքերը նշում են, որ սուլշերյան հեքիաթի ավարտից հետո, թիմի մի շարք ֆուտբոլիստներ չեն հավատում, որ մյուս մրցաշրջանում Սուլշերը թիմը կդարձնի ավելի մարտունակ: Այս ամենին գումարվում են նաև գայթակղիչ առաջարկները: