«Դուք աղբահանության ծրագիր չունեք, դուք իսկի հաստիքացուցակը չեք հաստատել»․ ԲՀԿ-ական անդամը՝ Մարությանին (տեսանյութ)
Երբ նեղն եք ընկնում՝ կոչով դիմում եք ընդդիմադիր խմբակցություններին, իսկ որոշումներ ընդունելիս՝ միայնակ եք ընդունում։
Այս մասին հայտարարեց Երաևնի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը՝ անդրադառնալով օրերս քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված այն հայտարարությանը, որ ձեռք են բերվելու 24 աղբատար մեքենաներ։
Մանրիկյանը նկատեց նաև, որ եթե քաղաքապետն ինչ-որ մի բանի հետ համաձայն չէ, ապա կարող են բանավիճել լրատվամիջոցների ներկայությամբ։
Մարությանը նշեց, որ Մանրիկյանը ժամանակը խառնել է։
«Հիմա ընտրություններ չեն, որ բանավիճենք»,- ասաց Մարությանը։ Ինչին հակադարձելով՝ ավագանու անդամը նկատեց, որ միշտ կարող են բանավիճել, եթե հակասություններ կան։ Բացի այդ, նա նկատեց, որ այս պահին քաղաքապետարանը նույնիսկ աղբահանության ծրագիր չունի։
«Ինչի՞ հիման վրա եք աղբատարների հարց բարձրացնում։ Դուք աղբահանության ծրագիր չունեք, Դուք իսկի հաստիքացուցակը չեք հաստատել»,- ասաց ավագանու անդամը՝ պահանջելով բացահայտել քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության միջև եղած 6 ամսվա նամակագրությունը։
Մանրամասները՝ տեսանյութում