Ինչ-որ մեկն ինձ կբացատրի, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ոնց՞ է լուծելու. քաղաքագետ
Որ խնդրեմ, ինչ-որ մեկն ինձ կբացատրի, թե «Հայ ժողովուրդը» Արցախի հարցը ոնց՞ է լուծելու... Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքագետ Արթուր Ղազինյանը: Նրա գրառման մեջ նաև ասվում է.
«Կամ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի ինչ որ ձև, որով Լիբանանի կամ Ռուսաստանի հայերը կարող են լուծել Արցախի հարցը, իշխանությունն ինչի համար է և այդ 70% վստահության քվեն ի՞նչ նպատակով է տրված:
Կարծում եմ Փաշինյանը առնվազն պետք է ազնիվ գտնվի և ներկայացնի հիմնախնդրի լուծման իր տարբերակը, որը Արցախի և Հայաստանի քաղաքացիները կընդունեն, կամ կմերժեն:
Մնացածը պարզունակ հնարք է պատասխանատվությունից խուսափելու և ամբողջ բեռը «Հայ ժողովրդի» ուսերին թողնելու համար»: