Բրիթնի Սփիրսը դուրս է եկել հոգեբուժարանից
Օրերս ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կարճ ժամանակով դուրս է եկել հոգեբուժական կենտրոնից՝ ընտանիքի հետ տոնելու Սուրբ Զատիկը: Սփիրսը հայտնվել էր հոգեբուժական կենտրոնում ապրիլ ամսվա սկզբին, իսկ այնտեղ հայտնվելու պատճառը երգչուհու հոր ծանր հիվանդությունն էր, ինչի հետևանքով էլ Բրիթնի Սփիրսը խորը դեպրեսիայի մեջ էր ընկել:
Երգչուհուն պապարացիները նկատել են վերջինիս 25-ամյա բոյֆրենդ Սեմ Ասգարիի հետ, ով այս ողջ ընթացքում շարունակում է հոգ տանել Սփիրսի համար:
Սփիրսը, մեղմ ասած, այնքան էլ լավ տեսք չուներ. նա առնվազն մեկ ամիս դեռ կշարունակի վերականգնողական բուժումը՝ կլինիկայում:
Հիշեցնենք, որ 2007 թվականին ևս Բրիթնի Սփիրսը հայտնվել էր հոգեբուժարանում: