Ես դեմ չեմ, որ նշվի քաղաքացու օրը, բայց էս նկարը տեսնելուց հետո անհարմար կզգամ ինձ լիարժեք քաղաքացի զգալ
Արվեստագետ Սամվել Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է անապահով ընտանիքի մի լուսանկար և կից գրառել․
«Ես դեմ չեմ, որ մեր երկրում նշվի քաղաքացու օրը, ընդհակառակը հավելյալ մի տոնը հաճույքով կնշեի ընկերներիս հետ, որովհետև լավից վատից աշխատանք ունեմ, լավ բնակարան… ինչպես ասում են ձեռքս քարի տակ չի…քեֆ անելու համար էլ խելքս իմը չի…
Բայց էս նկարը տեսնելուց հետո ես անհարմար կզգամ ինձ լիարժեք քաղաքացի զգալ, երբ այս ապագա զինվորը ու իրենց պես շատ ընտանիքներ, գոյատևում են նման անմարդկային պայմաններում…»։