Կիմ Չեն Ընն առաջին անգամ կլինի Ռուսաստանում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է առաջին անգամ այցելել Ռուսաստան: Այն, որ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ռուսաստանում, հաստատել է Կորեայի կենտրոնական հեռուստաընկերությունը:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ` այսօր առավոտյան երկու ինքնաթիռ Հյուսիսային Կորեայից ժամանել են Վլադիվաստոկի օդանավակայան: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ Հյուսիսային Կորեայի առաջնորդի ժամանումը, Ռուսաստան է ժամանել նրա քույրը, որպեսզի պատրաստվի կայանալիք գագաթնաժողովին:
Ինքը՝ Կիմ Չեն Ընը, ինչպես հայտնի է, ինքնաթիռով չի ճանապարհորդում, նա արդեն գնացքով ուղևորվել է Ռուսաստան: