«Ժամանակ». Ուղղորդված եզրակացություն. ովքեր են կանգնած Ամուլսարի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության հետևում կանգնած են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, ծագումով լիբանանցի, այնտեղ կրթություն ստացած ու աշխատած Վարագ Սիսեռյանը:
Մեր տեղեկություններով՝ հենց նրանց ուղղորդմամբ է կառավարությունը պետական բյուջեից 400 հազար դոլար տրամադրել այդ ընկերությանը՝ այն դեպքում, երբ Լիբանանը աշխարհին հայտնի չէ հանքավայրերի մոնիտորինգով զբաղվող ընկերություններով, բայց հայտնի է ամենակոռումպացված երկիր լինելու համբավով:
Հարցը այստեղ ոչ միայն 400 հազար դոլար գումարի յուրացման հնարավորությունն է, այլ որ Ամուլսարի հանքավայրի հարցով մենք կունենանք ուղղորդված եզրակացություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: