Երևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
Մամուլ

«168 ժամ». Արամ Սիմոնյանի դեմ նոր գրոհ է կազմակերպվում

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկ Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Արայիկ Հարությունյանը։

Ուշագրավ էր այն, որ նախագահությունում, ուր նստած էին վարչապետ Փաշինյանն ու ԿԳ նախարարը, բացակայում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Վերջինս, ինչպես նշել էին լրատվամիջոցները, վարչապետին չէր դիմավորել անգամ ԵՊՀ մուտքի մոտ։

168.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր բացակայությունը վարչապետի հետ հանդիպմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ «Դա տնտեսագետների հետ, եւ ոչ միայն՝ Համալսարանի, հանդիպում-գիտաժողով է։ Այո, ներկա չեմ այդ հանդիպմանը, դե, օրենքն է այդպես՝ ոչ բոլոր հանդիպումներին եմ ես լինում»՝ հավելելով, որ որեւէ խնդիր չկա։

Այնուամենայնիվ, որքան էլ Ա. Սիմոնյանը հերքի անհերքելին, ակնհայտ է, որ իր եւ կառավարող քաղաքական ուժի եւ, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած լարված հարաբերություններն են ԵՊՀ ռեկտորի՝ այսօրվա հանդիպմանը ներկա չլինելու պատճառը։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ՝ արդեն շուրջ մեկ տարի է, որ իշխանությունները փորձում են բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով հասնել Արամ Սիմոնյանի պաշտոնանկությանը, սակայն վերջինս բազմիցս հայտարարել է, որ ինքնակամ հրաժարական չի տալու։ Իշխանությունների համար տարատեսակ ճնշումներից՝ Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» ուսանողական շարժման ակցիաներից, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ապարդյուն ստուգումներից, ամենատարբեր պաշտոնյաների մակարդակով անվանարկումներից հետո միակ ելքը մնում էր Ա. Սիմոնյանին հոգաբարձուների խորհրդի նիստում անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անելը, սակայն դա էլ չպսակվեց հաջողությամբ, քանի որ նշված նիստում չհաստատվեց այդ օրակարգը, ու ռեկտորը շարունակեց պաշտոնավարել։

Արամ Սիմոնյանը հրաժարական չներկայացրեց անգամ այն բանից հետո, երբ վարչապետը Կառավարության նիստում, բացահայտորեն ակնարկելով Արամ Սիմոնյանին, ասաց.

«Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ, էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, եւ մենք չպետք է վախենանք էդ դիրքորոշումը ասել»՝ մոռանալով, որ Հայաստանում բուհերն ինքնակառավարվող մարմիններ են, եւ վարչապետը չի կարող նշանակել կամ ազատել նրա ռեկտորին։

Եվ ահա, Կառավարության՝ 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ նոր գրոհ է պատրաստվում կազմակերպել ԵՊՀ-ի եւ Արամ Սիմոնյանի դեմ, եւ դրա համար մինչ բուն հարձակումն ամրացնում է թիկունքը։

Հոգաբարձուների նախորդ նիստից հետո Կառավարությունը եւ Փաշինյանն անձամբ են դժգոհել, որ տապալվել է Սիմոնյանին պաշտոնանկ անելու իրենց պլանը, քանի որ Խորհրդի՝ Կառավարության ու ԿԳ նախարարության կողմից ներկայացված ոչ բոլոր անդամներն են իրենց հնազանդ պահել ու հլու կամակատարներ չեն դարձել իրենց ձեռքին։

Հիշեցնեք, որ, թերեւս, ակնարկը վերաբերում է մասնավորապես, «Վիվասել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մուսայելյանին, ովքեր այդ նիստի ընթացքում չեն ապահովել Ա. Սիմոնյանի պաշտոնանկության իրականացումը։

Կառավարության նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ ԵՊՀ կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ են նախատեսվում, եւ բոլոր այն անդամները, ովքեր ոչ լոյալ դիրքորոշում են որդեգրել ու չեն ենթարկվել Կառավարության ու վարչապետի կամքին, կհեռացվեն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից, ու այդ կազմը կհամալրեն յուրայիններով, այսինքն՝ իշխանությունների գործողություններին հլու-հնազանդ մարդկանցով։ Դա կարվի այն նպատակով, որ Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու հարցը երկրորդ փորձից գոնե հաջողվի հասցնել իրենց համար դրական ավարտին։

Եթե առաջիկայում նման զարգացումներ լինեն, ապա սա կապացուցի, որ բուհերում ոչ մի ակադեմիական ազատություն չկա, դրանց կառավարման խորհուրդները նախկինից շատ ավելի անազատ ու քաղաքականացված են եւ կախված Կառավարության կամքից (ինչպես նախկինում ընդդիմադիր Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին), եւ Կառավարությունը, փաստորեն, ընդամենն ամիսներ առաջ հաստատած իր Խորհրդի կազմում «ստիպված» նորից փոփոխություններ պետք է անի, որ էլ ավելի հնազանդ կազմով հասնի իր ցանկությունների բավարարմանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում