Ո՞վ կարող է փոխարինել Էդեն Ազարին «Չելսի»-ում
Ինչպես տեղեկացնում են անգլիական սպորտային կայքերը, Լոնդոնի «Չելսի»-ն արդեն փոխարինող է փնտրում Էդեն Ազարի համար, ով, ըստ մի շարք կայքերի, արդեն մեկ ոտքով Մադրիդում է:
Կայքերն ակտիվորեն գրում են, որ լոնդոնյան ակումբը դիտարկում է կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տարբերակը:
Կոուտինյոն գտնվում է վատ մարզավիճակում, սակայն լոնդոնում վստահ են, որ Սարրին կկարողանա վերադարձնել հին ու բարի Կոուտինյոյին:Հավելենք, որ ըստ որոշ աղբյուրների՝ իսպանական ակումբը Կոուտինյոյի համար կպահանջի 160 միլիոն եվրո: