Շրի-Լանկայի ահաբեկչության գործով ձերբակալվել է մոտ 24 մարդ
Շրի-Լանկայում, որտեղ օրերս ութ պայթյուն էր գրանցվել և որին զոհ էր գնացել 100-ից ավել մարդ, 24 մարդ է ձերբակալվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ երկուսին ձերբակալել են Դամբուլլայի հյուրանոցներից մեկում:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նաև այն միկրոավտոբուսի վարորդին, ով ենթադրվում է՝ իր միկրոավտոբուսով տեղափոխել է ահաբեկիչներին: Եվս մեկ պայթուցիկ սարք հայտնաբերվել էր երկրի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Կոլոմբոյից ոչ շատ հեռու գտնվող միջազգային օդանավակայանի տարածքում, պայթուցիկ սարքը վնասազերծվել է:
Հիշեցնենք, որ ահաբեկչությանը զոհ է գնացել 290 մարդ, ավելի քան 500-ը վիրավոր է: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել:
Որոշ տեղեկություններով՝ Սուրբ Զատիկի նախօրեին կազմակերպած ահաբեկչության հեղինակները ռադիկալ մուսուլմաններն են: