ԱՄՆ-ն պատրաստվում է նոր «նավթային հարված» հասցնել Իրանին
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է հայտարարել, որ ամբողջապես կարգելի իրանական նավթի գնումն ու ներմուծումը: Թեհրանի դեմ «նավթային պատժամիջոցները» սահմանվել էին նախորդ տարվա նոյեմբեր ամսից:
Միայն Չինաստանին, Հնդկաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին, Թուրքիային, Իտալիային և Հունաստանին էր թույլատրվել իրանական նավթի ներմուծումը, այն էլ մինչ 2019 թվականի մայիսի 2-ը, իսկ դա արվել էր, որպեսզի նավթի միջազգային շուկայում կտրուկ թանկացումներ չգրանցվեին:
Այսօր իրանական նավթի խոշորագույն գնորդները Չինաստանն ու Հնդկաստանն են: ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատժամիջոցների նպատակն այն է, որ ստիպի Իրանին հրաժարվել միջուկային ծրագրից և դադարեցնի, Ամերիկայի պնդմամբ, «Մերձավոր Արևելքում գրոհայինների ֆինանսավորումը»: