Զիդանը կարծես թե ակնարկել է, որ Պոլ Պոգբան իր տրանսֆերային նպատակն է
Արդեն մի քանի շաբաթ է, որ սպորտային կայքերը գրում են Պոլ Պոգբայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին: Լուրերը շարունակում են արդիական մնալ և այս ամենին գումարվեց նաև Զինեդին Զիդանի հարցազրույցը, ով կարծես թե հաստատեց, որ Պոգբան իրեն հետաքրքրում է:
Զիդանը, մասնավորապես, նշել է, որ Պոգբան իրեն դուր է գալիս, քանի որ նա բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է: Այսկերպ Զիդանը փոքրիկ ակնարկ արեց, որ իսկապես Պոգբայով հետաքրքրված է:
Այս ամենից հետո մնում է միայն սպասել, թե ինչ լուրեր ու տեղեկություններ կհայտնեն կայքերը՝ բանակցային գործընթացից: