Դուեյն Ջոնսոնը՝ ամենաազդեցիկ արտիստ. Time
Time ամսագիրը ներկայացրել է արդեն ավանդական դարձած՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս ցանկում հայտնվել են ինչպես դերասաններ ու երգիչներ, այնպես էլ քաղաքական գործիչներ, մարզիկներ և տարբեր մասնագիտությունների հայտնի ներկայացուցիչներ:
Արտիստներից ամենաազդեցիկն այս անգամ դերասան Դուեյն Ջոնսոնն է, ում նկարը հայտնվել է նաև ամսագրի շապիկին: «Գահերի խաղը» հեռուստաշոուի աստղ Էմիլիա Կլարկը ևս ամենաազդեցիկների ցանկում է:
Դերասանուհին վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ հայտնի հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ կաթված է ստացել և ստիպված է եղել մի քանի անգամ վիրահատվել և երկարատև բուժման փուլ անցնել: Ցուցակում են հայտնվել նաև երգչուհի Արիանա Գրանդեն և BTS կորեական տղաների փոփ խումբը: