Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնպահ է մնում Դավիթ Սանասարյանի գործի հետ կապված մեկնաբանություններից. ընթանում է քննություն: Սակայն նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ անկախ գործի ելքից, հեղափոխության վարկանիշը կավելանա։
«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա քննության վրա ազդեցություն ունենալ չի կարող: Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը, խնամի–ծանոթ–բարեկամ լինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացի վրա»,- ասաց Միրզոյանը:
Դիտարկմանը, թե Սանասարյանը պնդում է, որ գործը շինծու է, Միրզոյանն արձագանքեց, որ Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, որ գործը շինծու է:
«Տեսականորեն պետական կառավարման որևէ օղակում, ու նաև իրավապահ մարմիններում որևէ աշխատող միշտ կարող է անել մի բան, որը չի համապատասխանել օրենքին։ Դրա համար կան օրենքով նախատեսված ընթացակարգեր, միջոցառումներ, պատիժներ։ Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել դա, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»,- ասաց Միրզոյանը;
Հիշեցնենք, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես դադարեցված են:
Մանրամասները՝ տեսանյութում