Սիմոնյանը չգիտի, թե ինչի վրա է ծախսվելու124 մլն դրամը, բայց վստահ է՝ խոսքը 124 մլն-ի փուչիկ գնելու մասին չէ
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկություն չունի, թե ինչի վրա է ծախսվելու «քաղաքացու օրը» նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, բայց վստահեցնում է, որ դա հերթական տոնոխմբություն չէ:
ԱԺ-ում լրագրողների հետ զորւյցի ժամանակ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ՝ հենց այս օրը, տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Փաշինյան բանակցությունը, որից հետո Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին:
«Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչև ավելի լավ ու կարևոր իրադարձություններ»,-ասաց Սիմոնյանը:
Նա համաձայն չէ այն դիտարկմանը, թե նախատեսված 124 մլն դրամը կարելի էր ծախսել սոցիալական տարբեր ուղղություններով: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ այդ օրը չնշելը սխալ կլիներ:
«Խոսքը 124 մլն դրամի փուչիկ գնելու մասին չէ, և դա հերթական տոնախմբությունը չէ, դա շատ կարևոր մի իրադարձության արձանագրում է: Խոսքը քաղաքացու դերի բարձրացման մասին է և նա է որոշելու այսուհետ Հայաստանի ամեն ինչը»,-ասաց Սիմոնյանը: