Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ (տեսանյութ)
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովում ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի ստացված դեմ և կողմ ձայները՝ գաղտնի քվեարկության արդյունքում:
Ըստ այդմ՝ նրա թեկնածությանը ՏՄՊՊՀ նախագահի պաշոնում կողմ է արտահայտվել 121 քվեարկած պատգամավորի 95-ը, դեմ՝ 26-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:
Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ: Այդ պաշտոնում նա կփոխարինի Արտակ Շաբոյանին: