Զելենսկին հավաքել է 73.18 %, իսկ Պորոշենկոն՝ 24.49 % ձայն (տեսանյութ)
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 22-ի ժամը 09:30-ի դրությամբ հաշվել է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Ըստ էլեկտրոնային արձանագրությունների Վլադիմիր Զելենսկին ստացել է քվեների 73.18 %-ը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24.49 տոկոս:
Զելինսկին գլխավորում է Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացի Լյվովից: