Օսիպյանն ընդունել է հասարակական խորհրդի անդամների (տեսանյութ, լուսանկարներ)
Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների:
Ողջունելով հյուրերին՝ Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները:
Վալերի Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրեց պատվոգրերով:
ՀՀ ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին՝ հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է: