Զիդանը ցանկանում է, Գարեթ Բեյլը՝ ոչ
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը չի ցանկանում լքել ակումբը։
Կայքերը նշում են, որ Բեյլն այս ցանկության մասին հայտնել է նաև ակումբի ղեկավարներին։
Զինեդին Զիդանը, ով նախկինում աշխատել է Բեյլի հետ, այժմ ցանկանում է նրան հանել վաճառքի ու նրա փոխարեն այլ աստղի բերել, սակայն ինչպես տեսնում ենք, այս հարցի լուծումը մի փոքր բարդ կլինի։
Հավելենք, որ ամիսներ առաջ խոսվում էր այն մասին, որ Բեյլն ամռանը կլքի իսպանական գրանդը։