Խոշոր հրդեհ՝ Անդրբայկալի երկրամասում․ կա 27 տուժած (տեսանյութ)
Խոշոր հրդեհ է տեղի ունենում Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի երկրամասում, որի հետևանքով կան վիրավորներ, մեծ թվով վառված տներ ու բնակավայրեր։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կրակը երկրամաս է տեղափոխվել Մոնղոլիայից, որտեղ նույնպես տափաստանային հրդեհներ են։ Մարմնական վանսվածքներ են ստացել և հոսպիտալացվել 27 մարդ, որոնցից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Այրվել է ավելի քան 109 տուն։ Երկրամասում ուժեղ քամի է, որն էլ ավելի է նպաստում հրդեհի տարածմանը։ Աշխատում են մեծ թվով հրշեջներ։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։