Բանավեճից հետո Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի հավանականության ցուցանիշն ավելի է նվազել
Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի շանսերն ավելի են նվազել երեկ տեղի ունեցած բանավեճից հետո, որը տեղի ունեցավ «Օլիմպիական» մարզադաշտում։ Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Պյոտր Պորոշենկոյի ու Վլադիմիր Զելենսկիի դեբատը հետաքրքիր ստացվեց։ Երկու թեկնածուներն էլ չկարողացան զսպել իրենց և նյարդայնացան։
Սոցհարցումները նույնպես հաստատում են, որ ընտրողների 70 տոկոսը պատրաստ է քվեարկել Զելենսկիի օգտին։
Ընդգծենք, որ ընտրությունները կկայանան վաղը՝ ապրիլի 21-ին։