«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային կայքերից՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վաճառել իր թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին։
Ըստ կայքերի՝ Լուկակուի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, որոնք սպասում են մանչեսթերյան ակումբի համաձայնությանը։
Հավելենք, որ այս մրցաշրջանում Լուկակուն այնքան էլ չի տպավորում, քանի որ գերազանց մարզավիճակում է գտնվում Մարկուս Ռեշֆորդը։