Պաոլո Դիբալան չի ցանկանում տեղափոխվել «Ինտեր»
Դեռ ամիսներ առաջ իտալական սպորտային կայքերն ակտիվորեն գրում էին, որ իտալական երկու գրանդ ակումբները ամռանը կարող է՝ մեգափոխանակում անեն։ Պաոլո Դիբալան կարող է տեղափոխվել «Ինտեր», իսկ Մաուրո Իկարդին՝ «Յուվենտուս»։
Օրեր առաջ ևս այս թեման սկսվեց քննարկել, սակայն այդ ամենից հետո թուրինյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները գրեցին, որ ոչ մի դեպքում Դիբալան չի տեղափոխվի «Ինտեր»։
Այսկերպ այդ փոխանակումը չի իրականանա, և ավելի հավանական է, որ Դիբալան կտեղափոխվի կամ Անգլիա, կամ էլ Իսպանիա։