Որքա՞ն գումար է պատրաստ վճարել «Յուվենտուս»-ն Իսկոյի համար
Ինչպես տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից, Թուրինի «Յուվենտուս»-ը պատրաստ է մոտ 80 միլիոն եվրո վճարել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի համար։
Ըստ կայքերի՝ իսպանացի Իսկոն ևս դեմ չի լինի գալ ու խաղալ Թուրինում, քանի որ ամռանն իսպանական ակումբը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը և հետևաբար դժվար կլինի Իսկոյի համար հաստատվել թիմում։
Ընդգծենք, որ այս մրցաշրջանում Իսկոն գրեթե չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում։