Արցախում 18-ամյա եղբայրը սպանել է 10-ամյա եղբորը
Սույն թվական ապրիլի 13-ին Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել` ս.թ.ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ի սպանության վերաբերյալ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ս.թ ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։