Պատգամավորները պետք է ընկնեն, ձեր համար ձեր ստաժը հավաստող թղթեր հավաքե՞ն. Մարուքյանը՝ Գևորգյանին (տեսանյութ)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, որ առաջադրված թեկնածու Գեղամ Գևորգյանի ստաժը չի բավարարում նշված հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար:
Նա նկատեց, որ Գևորգյանը նախ պետք է հաստատվի որպես թեկնածու, ու հետո նոր միայն քննարկվի նրա օգտին քվեարկել-չքվեարկելու հարցը:
«Պատգամավորները պետք է ընկնեն, ձեր համար ձեր ստաժը հավաստող թղթեր հավաքե՞ն: Դուք պետք է բերեք այդ թղթերը, ու մենք կտեսնենք՝ դիտարկե՞լ ձեզ որպես թեկնածու, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում