Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի «Դռռիկ Ալիկը». Shamshyan.com (ֆոտո)
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով և այս պահին նա գտնվում է վիրահատարանում։ Տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Կայքի տեղեկություններով՝ նա 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանն է, ով ավելի շատ հայտնի է «Դռռիկ Ալիկ» մականվամբ։
Դեպքը տեղի է ունեցել Ավանի գերեզմանների մոտ
***
17:30
Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող թիվ 44 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի մոտ հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 01 ՕՏ 444 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդի կողքի ուղևորի նստատեղին առկա են արնանման հետքեր: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայով է վիրավորը տեղափոխվել հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում