Գեղեցիկ ու համեղ «զատիկներ»՝ 2-րդ դասարանցիների կողմից. Հարության տոնին ընդառաջ (լուսանկարներ)
Սուրբ Հարության տոնին ընդառաջ ակտիվ եռուզեռ է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում: Նույնիսկ ամենակրտսեր սաներն ակտիվ ընդգրկվում, փորձում են ուսուցչի տված գիտելիքներով ու ծնողներից լսած պատմություններով ներկայացնել Զատկի տոնը:
Այդպես, երկրորդ դասարանցիներն իրենց դասվար Նարինե Բարսեղյանի նախառեձնությամբ, յուրովի անդրադարձան տոնին:
Նրանք ոչ միայն պատմեցին ու իրենց սովորածով բացատրեցին, թե ինչ է Զատիկը, Հարության տոնը ու օրվա խորհուրդը, այլև ցույց տվեցին, որ կարող են ավելին անել;
Իրենց հետ դպրոց բերելով զատիկ պատրաստելու համար անհրաժեշտ սննդամթերք, նրանք պատմում էին տոնի մասին և, ուսուցչուհու օգնությամբ, պատրաստում գեղեցիկ ու համեղ զատիկներ՝ բուտերբրոդի տեսքով:
Իսկ երբ ամեն ինչ պատրաստ էր՝ եկավ խրախճանքն սկսելու ժամանակը...
Արմինե Մկրտումյան