Ալեգրին հաստատել է, որ Ռոնալդուն չի հեռանա «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուս»-ի առաջատար Ռոնալդուի մասին խոսել է թիմի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և նշել, որ Ռոնալդուն չի հեռանա ակումբից: Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային կայքերից:
Ալեգրին, մասնավորապես, նշել է, որ Ռոնալդուն թուրինյան թիմի ապագան է և նա հանգիստ է այնպես, ինչպես բոլորը:
Ընդգծենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Այաքս»-ից կրած պարտության հենց հաջորդ օրը սպորտային կայքերը գրեցին, որ Ռոնալդուն հաջորդ ամառ կլքի ակումբը: