Հնդիկ հողագործների լուսանկարները ճանաչվել են լավագույնը (ֆոտո)
Աշխարհահռչակ Sony World Photography Awards 2019-ը հրապարակել է այս տարվա լավագույն լուսանկարների ցանկը: Հաղթող է ճանաչվել իտալացի լուսանկարիչ Ֆեդերիկո Բորելլան, ով լուսանկարների շարք էր թողարկել՝ նվիրված հնդկական Թամիլ-Նադու շրջանում աշխատող հողագործներին, ովքեր պայքարում են երաշտի դեմ:
Լուսանկարներն արվել են 2016-2017 թվականներին, երբ Հնդկաստանի այդ հատվածում գրանցվել էր վերջին 140 տարիների ընթացքում ամենաերկարատև երաշտը:
Բորելլան հաղթող է ճանաչվել «Լավագույն դոկումենտալ լուսանկարիչ» անվանակարգում: