Լուսանկարիչները ֆիքսել են 54-ամյա Մոնիկա Բելուչիի մերկ ոտքը (ֆոտո)
54-ամյա դերասանուհի Մոնիկա Բելուչին, չնայած իր տարիքին, շարունակում է մնալ աշխարհի ամենացանկալի կանանցից մեկը: Բելուչին հաճախ է մասնակցում տարբեր մրցանակաբաշխությունների և միջոցառումների:
Վերջին անգամ լրագրողների ֆոտոխցիկները լուսանկարել են իտալացի գեղեցկուհուն, երբ վերջինս հրավիրված է եղել Madame Figaro պարբերականի կողմից կազմակերպված միջոցառմանը:
Մոնիկան կրում էր երկար երեկոյան զգեստ, որը մեծ բացվածք ուներ ոտքի հատվածում: Երբ Բելուչին դիրքեր է ընդունել նկարվելու համար, քամին ամբողջովին մերկացրել է նրա ոտքը: Լուսանկարիչները պահը բաց չեն թողել դա ֆիքսելու համար: