«Եթե չհանդիպեինք մյուս ցեմենտ արտադրողներին, ապա կասեին՝ Ծառուկյանը նրանց Նիվա է նվիրել». Սարգսյան (տեսանյութ)
«Արարատցեմենտ» գործարանը պատկանում է «Մուլտի Գրուպ»-ին, իսկ դրա ղեկավարը իմ գործընկեր Գագիկ Ծառուկյանն է:
ԱԺ-ում, անդրադառնալով ցեմենտի գործարանի շուրջ պտտվող վերջին զարգացումներին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նա նկատեց, որ շատ մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ և հույս ունի, որ առաջիկայում այդ հարաբերությունները էլ ավելի կամրաբնդվեն:
«Այս օրերեին պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ տնտեսական հանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թվում նաև ես, հանդիպել ենք ցեմենտ արտադրողների: Այո՛, հանդիպել ենք, բայց այլ կերպ էչինք էլ կարող անել: Եթե չհանդիպեինք, ապա լրատվամիջոցները կգրեին, ինչո՞ւ չեն տնտեսական հանձնաժողովի անդամները հանդիպել մյուս ցեմենտ արտադրողների հետ, մի՞թե Գագիկ Ծառուկյանը նրանց Նիվա է նվիրել»,-ասաց Սարգսյանը: