Ահաբեկչություն Հս.Իռլանդիայում. մահացել է լրագրող
Հյուսիսային Իռլանդիայում ահաբեկչություն է տեղի ունեցել: Հարձակումը տեղի է ունեցել երկրի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Լոնդոնդերրիում:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն անհայտ անձը մարդկանց վրա կրակել և ինքնաշեն ռումբեր է նետել: Դրա հետևանքով մեկ մեքենա է այրվել և 29-ամյա աղջիկ է մահացել:
Մահացած աղջիկը լրագրող Լիրա Մակկին էր: Հետաքննություն է ընթանում: