Լենայի տեղը նեղ է
Ազգային ժոովի քաղաքական մեծամասնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարան հասցրեց 88 պատգամավոր ու որպեսզի նրանցից առավել անմեղսունակներին ազատի ամեն ԱԺ հերթական և արտահերթ նիստերի ժամանակ խայտառակվելու վտանգից, որոշեց նրանցից ոմանց կարգել մի անմեղ գործի՝ դարձնելով ԱԺ փոխնախագահներ:
Փաշինյանը մտածեց, որ գոնե էկրանից կարդալ, պատգամավորների անուն ազգանունները ճիշտ ասել, խոսափողների մոտ նրանց հրավիրել՝ սույն փոխխոսնակները կկարողանան, բայց արի ու տես, որ ինչպես շատ հարցերում, այս մեկում ևս Փաշինյանը սխալվեց:
Բացառապես Փաշինյանի շնորհիվ խորհրդարանի փոխխոսնակ կարգված Լենա Նազարյանը ոչ միայն չի կարողանում կարդալ էկրանին գրված ամենատարրական բաները, այլ նաև դժվարանում է հաշվել քվեարկությանը մասնակցած պատգամավորների թիվը, նրանք էլ ստիպված են լինում այս կամ այն նախագծի օգտին քվեարկելիս մի քանի անգամ նույն գործը կրկնել, որ Լենա Նազարյանը մի կերպ կարողանա ի մի բերել թվերն ու հայտարարել կողմ, դեմ և ձեռնպահ ձայների քանակը:
Բայց սա ամենը չէ. Նազարյան Լենան նաև չի կարողանում ճիշտ արտաբերել պատգամավորների ազգանունները:
Եթե խոսքը վերաբերվեր իրենց՝ «Իմ քայլի» անհայտ ծագմամբ պատգամավորներին, դա գոնե մի կերպ հասկանալ կլիներ, բայց երբ խոսքը վերաբերվում է Լենա Նազարյանի հետ քաղաքական ուղի անցած պատգամավորի ազգանունը սխալ հայտարարելուն, սա արդեն անթույլատրելի է
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ամբիոնից իր խմբակցության հեղինակած նախագիծը ներկայացնող Մանե Թանդիլյանը չգիտես ինչպես Լենա Նազարյանի համար դարձավ Մանդիլյան:
Թանդիլայն-Մանդիլյան Նազարյանի այս շփոթը ծիծաղ առաջացրեց «Իմ քայլի» պատգամավորների մոտ, իսկ խորհրդարանի հնաբնակների մոտ՝ ապշանք:
Փաստորեն, տեղին էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն թեզը, թե իշխող ուժն անգրագետների է պաշտոնների նշանակել, որոնք եթե 3 օր իրենց վկայականները կորցնեն՝ կմոռանան ինչ են աշխատում:
Պետրոսյանական այս ձևակերպումը ճիշտ և ճիշտ Նազարյանի հագով է, որին, ի դեպ, Գևորգ Պետրոսյանը բանավեճի էր հրավիրել:
Նշենք, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդավարներից մեկն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է այդ ՀԸ-ում հյուրընկալել Լենա Նազարյանին և Գևորգ Պետրոսյանին ու կազմակերպել նրանց դեբատը:
Պետորսյանը կազմ պատրաստ սպասում է, Լենա Նազարյանը, սակայն, զգալով, որ Արփինե Հովհաննիսյանի հետ դեբատի կրկնությունն է լինելու, այս անգամ էլ պարտվելու է 15:0, «սարսափահար հրաժարվել է»:
Հետո էլ նեղանում է, որ ասում են կարդա, գրի ու սովորի…
NEWSPRESS.am