Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուս»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ ամռանը ցանկանում է լքել ակումբը։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական պարբերականներից:
Ըստ կայքերի՝ Ռոնալդուն այս որոշումը կայացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Այաքս»-ից կրած պարտությունից հետո։
Մի շարք իտալական կայքեր նշում են, որ Ալեգրին ու Ռոնալդուն ցանկանում են ևս մեկ տարի մնալ ու փորձել նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Եթե չստացվի, ապա նրանք երկուսն էլ հաջորդ ամռանը կլքեն իտալական ակումբը։