Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վազող տողեր

Խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար. «Սանիթեք»-ը պարզաբանում է

«Սանիթեք» ընկերությունն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ աղբահանության հետ կապված խնդիրների վերաբերյալ հայտարարություններին: Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում աղբահանության և «Սանիթեք» ընկերության հետ կապված բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ ընկերության նկատմամբ կիրառվել է տուգանք` քաղաքապետարանին կոչ ենք անում լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա:

Ավելին, նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կայացել են մի շարք հանդիպումներ ու բանակցություններ և առկա են դրանց վերաբերյալ արձանագրություններ, որոնցում ամրագրված է, որ ընկերությունը բազմիցս տեղեկացրել է առկա խնդիրների մասին և զգուշացրել, որ անհապաղ լուծում չտալու դեպքում Երևան քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի խնդիր առաջ, ինչին և այսօր ականատես ենք լինում։

Տեղեկացնում ենք նաև, որ ընկերության կողմից վերհանված խնդիրները մինչ օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ «Սանիթեք» ընկերությունը կրել ու շարունակում է կրել ահռելի վնասներ և կորուստներ որպես օտարերկրյա ներդրող, որոնք դուրս են ընկերության պատասխանատվության շրջանակներից: «Սանիթեք» ընկերությանը, որպես օտարերկրյա ներդրողի, Հայաստանում մշտապես պետք է տրամադրվի առավել բարենպաստ ռեժիմ և արդար ու հավասար պաշտպանություն:

Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս «Սանիթեք» ընկերության հիմնական խնդիրն է Երևանի և երևանցիների բարօրության ապահովումը. հենց դրան պետք է ուղղված լինեն մեր բոլորի ջանքերը: Աղբահանության գործընթացում առկա խնդիրների պատճառների մասին գիտեն բոլորը. խնդիրները, որոնց հետ իր գործունեության հենց սկզբից բախվում է ընկերությունը, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել ու կրում է ընկերությունը, մանրամասն ներկայացվել են պատկան մարմիններին և ընդունվել ի գիտություն, որի արդյունքում փետրվար ամսին հայտարարվել էր աղբատար մեքենաների գնման գործընթաց (տենդեր), որի հետ կապված առկա էր նախնական պայմանավորվածություն այդ մեքենաները «Սանիթեք»-ին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Այս լուծման տարբերակն իրականություն չդարձավ, բայց կան բազում այլ լուծումներ, եթե կա ցանկություն դրանք լուծելու ու կողմերի միտումներն արդար են. Կողմերը պետք է հավասարապես պաշտպանված լինեն օրենքի տեսանկյունից և հնարավորություն ունենան բարձրաձայնելու այն խնդիրների մասին, որոնց բախվում են: Մեղադրանքը հարցի լուծում չէ, հարցի լուծումը փոխադարձ համաձայնությունն է:

Ի հավելումն ամենին՝ ևս մեկ անգամ խնդրում ենք մեր գործընկերոջը պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել միմիայն օբյետիվ տեղեկատվություն, այլ ոչ միակողմանի ու ի շահ Երևանի քաղաքապետարանի։ «Սանիթեք» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար»: