«Մի անտեսեք ձեր աչքի գերանը, առերեսվեք ձեր գերանի հետ»․ իմքայլական պատգամավորը՝ ԲՀԿ-ականներին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի «վրա չէր նստել» երեկ՝ ապրիլի 17-ին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած հայտարարությունը, թե նոր իշխանությունն անընդհատ խոսում է նախկինների մասին և ոչինչ չի ձեռնարկում փոփոխություններ անելու համար։
«Գևորգ Պետրոսյանն ասում է՝ պետք է հիշողություն ունենաս, եթե չունես՝ ի՞նչը կորցնես․․․ հիմա ես եմ ասում՝ պետք է հիշողություն ունենալ և հիշել, որ սեփական խմբակցության ղեկավարն առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել առաջին անգամ այս տարվա հունվարին (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին-հեղ․)»,- ասաց Հովակիմյանը։
Նա հավելեց նաև, որ ուրիշներին քննադատելուց առաջ, պետք է տեսնել սեփական թերությունները։
«Ձեր աչքի գերանը թողած՝ ուրիշի ճյուղից եք խոսում։ Մի անտեսեք ձեր աչքի գերանը, առերեսվեք ձեր գերանի հետ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։