Զելենսկին չի բացառել, որ իր ընտրվելու դեպքում Ռադան արձակվի
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հարցազրույցներից մեկում ներկայացրել է, թե ինչ է սպասվում Գերագույն ռադային, այն դեպքում, երբ ինքն ընտրվի նախագահ:
Նա չի բացառել, որ հնարավոր է Ռադան արձակվի, քանի որ Սահմանադրությամբ նախագահը նման լիազորություն ունի: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա այս կիրակի՝ ապրիլի 21-ին:
Ըստ սոցհարցումների՝ Զելենսկիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 75%-ը, իսկ գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոյի օգտին՝ ընդամենը 25%-ը: