Էկվադորում ցույցեր են՝ ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի
Էկվադորում չի դադարել Ջուլիան Ասանժի ձերբակալման շուրջ բարձրացված աղմուկը: Վերջինիս նախորդ շաբաթ Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը հանձնել էր իրավապահ մարմիններին:
Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Էկվադորի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադրին: Ակցիայի մասնակիցներն ունեցել են պաստառներ, որտեղ գրված են եղել «Ամերիկա, ձեռքերդ հեռու պահիր Ասանժից, հանուն խոսքի ազատության»:
Չնայած ցույցը խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, որից հետո երկու ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց: