Իմ բացակայությունը ԱԺ քննարկմանը՝ անհարգալից վերաբերմունք չէ. դա շահարկման փորձ է. Ջանջուղազյան (տեսանյութ)
Այն, ինչ պատրաստվում եմ ասել, օրակարգի հետ կապ չունի. այն կապված է ԱԺ պատգամավորներից մեկի հայտարարության հետ, ով կառավարության գործելաոճն ու մասնավորապես իմ բացակայությունը ԱԺ քննարկմանը, որակել է որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ: Այս մասին կառավարության այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա չգիտի, թե ինչու են պատգամավորներն այդ եզրահանգման եկել, ու նշեց, որ կառավարության վերաբերմունքը հարգալից է ԱԺ աշխատանքի նկատմամբ:
«Հարգանքն ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք, թե՛ որպես միավոր, թե՛ որպես ամբողջական ԱԺ, թե՛ որպես խմբակցություն ու առանձին վերցրած պատգամավոր»,-ասաց Ջանջուղազյանը:
Նրա գնահատմամբ՝ կառավարության վերաբերմունքի ուղղված նման որակումը պարզապես շահարկման փորձ է:
Մանրամասները՝ տեսանյութում