Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂ
Մամուլ

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը՝ անցյալի թակարդում. նա զգացել է իշխանության «համը»

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեկվանից Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության գործունեության եւ կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրինագիծը, այլ կերպ ասած՝ կառավարության նոր կառուցվածքը։ Քննարկումներն ընթանում էին բավական բուռն, տեղ-տեղ ագրեսիվ մթնոլորտում։ Բայց դրանք ոչ այնքան կառավարության կառուցվածքին էին վերաբերում, որքան մի կողմից՝ իշխանության, մյուս կողմից՝ ընդդիմության անցյալի հայտարարություններին։

Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում՝ նախկինում արված հայտարարություններին հակասող օրինագիծ ներկայացնելու, իշխանությունն ընդդիմությանն էր մեղադրում՝ նախկինում թույլ տրված սխալների համար։ Բայց ընդդիմության ու իշխանության միջեւ այս բանավեճում իշխանությունն ակնհայտորեն պարտվում է, քանի որ, ունենալով լծակներ, ոչ միայն չի իրագործում, ասենք, մեկ տարի առաջ հնչեցված իր իսկ հայտարարությունները, այլեւ անում է ճիշտ հակառակը։

Խոսքը, մասնավորապես, սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին է։ Դեռեւս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր այն ժամանակվա իշխանությանը՝ հատուկ Սերժ Սարգսյանի համար սուպերվարչապետական համակարգ ստեղծելու հարցում։ Այսօր՝ դրանից մոտ մեկ տարի անց, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի մասին օրինագիծ, որը որեւէ կերպ չի սահմանափակում վարչապետի լիազորություններն ու նույն սուպերվարչապետական համակարգը։ Այսինքն՝ ընդդիմության մեղադրանքն այս հարցում միանգամայն տեղին է։

Իշխանությունն այս մեղադրանքներին, ըստ էության, որեւէ հակափաստարկ չի ներկայացնում, իսկ այն, ինչ ներկայացվում է՝ որպես հակափաստարկ, չափազանց վիճելի է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով՝ զգալով իշխանության «համը», չի ցանկանում որեւէ հարցում նվազեցնել իր լիազորությունները եւ հարմարավետորեն տեղավորվել է այն համակարգում, որը ստեղծելու համար մեղադրում էր Սերժ Սարգսյանին եւ որի դեմ պայքարի արդյունքում, ի դեպ, եկավ իշխանության։

Բնականաբար, ընդդիմության կարգավիճակում հանդես գալը շատ ավելի հեշտ է, պատասխանատվության չափաբաժինն էլ շատ ավելի պակաս է, քան իշխանության պարագայում։

Հիմա Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, մասամբ՝ օբյեկտիվ, մասամբ՝ սուբյեկտիվ պատճառներով ստիպված է հրաժարվել նախկինում արված իր շատ հայտարարություններից ու խոստումներից։

Շատ ավելի ազնիվ կլիներ ուղղակի խոստովանել դա եւ ամեն անգամ ստիպված չլինել անհիմն փաստարկներ ներկայացնել անցյալի դիրքորոշումներից հրաժարվելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում